Գյումրիում 4-րդ հարկից ցած ընկած երեխայի վիճակի մասին

Գյումրիում 4-րդ հարկից ցած ընկած երեխայի վիճակի մասին

Գյումրիում՝ ի 4-րդ հարկից օրեր առաջ ցած ընկած 6 տարեկան երեխայի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 16-ին Գյումրիում՝ ՝ 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել ներքև: Երեխան սկզբում տեղափոխվել է Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեխան ունի համակցված վնասվածքներ, գանգի թաղի կոտրվածք, ներուղեղային արյունահոսություն, կրծքավանդակի սալջարդ, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ, որովայնի սալջարդ և այլ վնասվածքներ, նրան միացված էր արհետական շնչառության սարք։

Աղբյուր' Փաստինֆո