Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում դպրոցականի մասնակցությամբ

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում դպրոցականի մասնակցությամբ

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 32-ամյա Մհեր Գ.-ի վարած Mazda մակնիշի և Խորոնք գյուղի բնակիչ, 16-ամյա Հովսեփ Փ-ի վարած ՎԱԶ-2102 մակնիշի, առանց համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հովսեփ Փ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանող տեղափոխված Հովսեփ Փ.-ն սովորում է Խորոնքի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: