Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում (լուսանկարներ)

Թութքի բուժում՝ մեկ օրում Էրեբունի բժշկական կենտրոնում (լուսանկարներ)

Թութքը (հեմորոյ)  կոլոպրոկտոլոգիայումամենահաճախհանդիպողպաթոլոգիան է, նրա տեսակարար կշիռըպրոկտոլոգիականհիվանդությունների մեջ կազմում է 40 %: Հաճախականությունն ու վիրահատությունների մեծ ծավալը նպաստել են, որ աստիճանաբար զարգանան ու կատարելագործվեն թութքի բուժման եղանակները, ստեղծվեն վիրահատական նոր մեթոդներ: Ինչպե՞ս է բուժվում թութքը և դրա ժամանակակից բուժման ի՞նչ մեթոդներ են ներդվել հայկական բժշկությունում․պարզաբանում է «Էրեբունի» բկ կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի ղեկավար Կարեն Շահնազարյանը։

 

- Որո՞նք են թութքի առաջացման պատճառները։

 

- Թութքի առաջացմանպատճառներըբազմաթիվեն, բայցառաջինուհիմնականպատճառը քրոնիկական փորկապություննէ, դժվարացածկղմանժամանակգործադրվողճիգերը, զուգարանակոնքին երկար  նստելը, նաև ծանրություն բարձրացնելը: Պրոկտոլոգիականհիվանդություններըհիմնականումառաջանումենաշխատունակտարիքում՝ 20-60 տարեկաններիշրջանում: Թութքըառավելապեսլինումէտղամարդկանցշրջանում՝պայմանավորվածծանրուանկանոնսննդակարգով, ոգելիցխմիչքիօգտագործումով, նստակյացկյանքով, ծանրությունբարձրացնելով, փորկապությամբ: Կանայքայսհիվանդությունըձեռքենբերումհիմնականումծննդաբերություններիցհետո:

 

-Իսկ ինչպիսի՞ն է դիմելիությունը։ Սա այն հիվանդությունն է, որի մասին մարդիկ չեն սիրում բարձրաձայնել, անգամ բժշկի ամաչում են դիմել։ Սա ինչպե՞ս է անդրադառնում հիվանդության ընթացքի և բուժման վրա։

 

-Այսօրամբողջաշխարհումթութքիվիրահատականբուժումըկազմումէ 30%: Իսկ մնացած 70 % դեպքերումթութքի բուժումն իրականացվում է մինիմալինվազիվմեթոդներով, որովհետև մարդիկ վաղ են դիմում, հենց առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես։  ԱյնինչՀայաստանումճիշտհակառակպատկերնէ. այսհիվանդություննունեցողպացիենտների 70-80 %-ը մեզ մոտբուժվումէվիրահատականմեթոդներով, որովհետև մարդիկ դիմում են, երբ խնդիրն արդեն շատ խորացած է: Ուշ դիմելու պատճառները մի քանիսն են՝ մարդիկ լուրջ չեն վերաբերում առողջական խնդիրներին, քանի դեռ դրանք չեն սկսում շատ լուրջ անհանգստացնել, ֆինանսական դժվարություններն էլ երբեմն խանգարում են, թութքի պարագայում գումարվում է նաև ամաչելու գործոնը:

 

Բայց մարդիկ պետք է հասկանան, որ վաղ դիմելով նրանք շատ ավելի են խնայում իրենց ժամանակը ու ռեսուրսները, ու կարող են ավելի արագ ու հեշտ վերագտնել առողջությունը:Որովհետև կոնկրետ մեր բաժանմունքում այսօր իրականացվում են թութքի բուժման մինինալ ինվազիվ այնպիսի միջամտություններ, որոնք անգամ հոսպիտալացում չեն պահանջում ու հետվիրահատական ռեաբիլիտացիան շատ կարճ է տևում:

 

- Խնդրում եմ մանրամասնել՝ ինչպիսի՞ միջամտությունների մասին է խոսքը։

 

- Թութքը զարգանումէ 4 փուլով:  Թութքիառաջացմանվաղ, սկզբնավորմանփուլումհնարավորէդեղորայքայինբուժումկիրառել: Իսկառաջինփուլիուշևբոլորմյուսփուլերումթութքիբուժումըպահանջումէվիրահատականմիջամտություն: Թութքիզարգացմանառաջինևերկրորդփուլերում մենք կիրառում ենք հեմորոիդալհանգույցներիլիգավորում լատեքսային օղակներով: Բուժման այս մեթոդն ունի արդյունավետության 80-85 % գործակից, որըժամանակակիցբժշկությունումբավականբարձրցուցանիշէհամարվում:  Այն հեմորոդիալ հանգույցներից ազատվելու ամենապարզ ու անցավ  մեթոդն է՝ հիվանդության կրկնության ամենաքիչ հավանականությամբ: Լիգավորումը կատարվում է ամբուլատոր պայմաններում, տևում է 10-15 րոպե, առանց ընդհանուր կամ տեղային անզգայացման: Լատեքսային փոքր դիամետրով էլաստիկ օղակներն անցկացվում են հեմորոիդալհանգույցի արմատներին։ Այդպես փակվում են հանգույցի սնուցման ուղիները, որի արդյունքում տեղի է ունենում հանգույցի մեռուկացում: Գործողությունն ամեն անգամ իրականացվում է մեկ հանգույցի վրա՝ շաբաթը մեկ: Քանի որ կա երեք հեմորոդիալ հանգույց, բժշկին պետք է այցելել 3 անգամ, յուրաքանչյուր շաբաթը մեկ: Լատեքսային օղակի տեղադրումից  հետո 7-8 օրվա ընթացքում հեմորոդիալ հանգույցն ընկնում է: Այսինքն՝ պացիենտը բուժման ընթացքում ընդամենը 3 անգամ 10-15 րոպեով պիտի այցելի իր բժշկին, առանց կտրվելու իր աշխատանքային առօրյայից ու կենսակերպից: Այս մեթոդը իր առավելությունների շնորհիվ ցուցվում է նաև քրոնիկ, ծանր սոմատիկ տարբեր հիվանդություններ, սիրտանոթային խնդիրներ ունեցող անձանց:

 

-Իսկ եթե պացիենտն ավելի ուշ է դիմել, ասենք երրորդ փուլում, ուրեմն պետք է բաց վիրահատական միջամտությա՞ն ենթարկվի։

 

-Ո՛չ, բաց վիրահատական միջամտության դիմում ենք միայն 4-րդ՝ վերջին փուլում։ Երրորդ փուլում, ի դեպ միայն Էրեբունի բժշկական կենտրոնի Կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում, իրականցնում ենք հեմորոդիալհանգույցների տրանսանալդեարտերիզացիա (THD)։ Այս մեթոդը կատարման տեխնիկայով հավասարազոր է էնդոսկոպիկ վիրահատական մեթոդներին և համարվումէթութքի վիրահատականբուժման  ամենաանցավմեթոդը: Ուղնուղեղային (սպինալ)անզգայացումիցհետո դոպլեր հստկողությամբ հատուկսարքով՝անասկոպով գտնում ենք ուուղիղաղիքումկապումհեմորոդիալհանգույցներըսնուցողզարկերակները: Վիրահատությունըտևումէ 35-40 րոպե: Սա սկզբունքորեն թութքի բուժում է մեկ օրում: Նա մեկ օրից գնում է տուն ու բավականին արագ վերադառնում է իր առօրյա կյանքին: THD-իժամանակգործածվողգործիքներըմիանգամյաօգտագործմանեն, ինչըբացառումէվերքերիինֆեկցմանհնարավորությունը: Այս մեթոդը ես սկսեցի կիրառել 2010 թ. Իտալիայումվերապատրաստվելուց ևհամապատասխանհավաստագիրստանալուցհետո, ու այս ընթացքում այս մեթոդով արդենիրականացրելեմշուրջ 440 տրանսանալդեարտերիզացիա շատ լավ արդյունքով: Այս վիրահատության առավելությունները բաց վիրահատության համեմատ շատ են․հետվիրահատական վերականգնման ավելի կարճ ժամկետ,ցավերի փոքր տոկոս,հնարավորբարդությունների շատ ցածր հավանականություն: Զարգացածերկրներում թութքի բուժման ժամանակ նախապատվությունըտրվումէհեմորոդիալհանգույցներիտրանսանալդեարտերիզացիային (THD), որովհետև այն իր կատարման տեխնիկայով և հետվիրահատական շրջանի առավելություններով ամենաքիչ տրավմատիկ ու արդյունավետ տարբերակն է:

 

- Մենք խոսեցինք միայն թութքի մասին, որովհետև այն ամենատարածված պրոկտոլոգիական հիվանդությունն է, և Ձեր բաժանմունքն առանձնանում է թութքի բուժման իր մինինալ ինվազիվ վիրաբուժական մեթոդներով։ Բայց Ձեր ղեկավարած բաժանմունքը հաջողությամբ զբաղվում է այլ հիվանդությունների բուժմամբ ևս։

Ընդհանուր առմամբ կոլոպրոկտոլոգիական հիվանդությունների աճ նկատվու՞մ է։

 

- Այո՛, նկատվում է և՛ աճ, և երիտասարդացում։  Կոլոպրոկտոլոգիական հիվանդությունները բավականին տարածված են։ Ամենատարածվածներն են թութքն ու հետանցքի ճաքը: Ցավոք, վերջին շրջանում նկատվում է նաև հաստ և ուղիղ աղիների ուռուցքների հաճախության աճ և երիտասարդացում։ Ու պիտի նորի կրկնեմ, որ ցանկացած հիվանդության դեպքում ամենակարևորը այն է, որ մարդիկ վաղ դիմեն բժշկին, հենց առաջին ախտանշանների դեպքում։ Այդ դեպքում մեր բաժանմունքում ներդրված նորարարական մեթոդների ու տեխնոլոգիաների շնորհիվ մենք կկարողանանք մինինալ ինվազիվ միջամտություններով արդյունավետ բուժում կազմակերպել: