Ի՞նչ փոփոխություններ են սպասվում 2020 թվականից մեքենաներ ներմուծելիս

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում 2020 թվականից մեքենաներ ներմուծելիս

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ներակայացրեց այն նամակի պատասխանը, որով դիմել էին ՌԴ նախագահին: Նամակը վերաբերում է 2020 թվականից ավտոմեքենաների ներկրման մաքսային տարիֆներին:

«ՌԴ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ կառավարության հետ քննարկում են նոր մաքսային չափանիշներ կիրառելու հարցը, և լավ կլինի, որ դուք քննարկումներ իրականացնեք ձեր կառավարության հետ: Ես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնականին հարցրել եմ՝ կա՞ այդպիսի բան: 1-7 տարեկան մեքենաները ներկրելիս ես պարզապես չեմ կարողանում հասկանալ՝ սա Հայասատանի՞ համար է, թե՞ ամբողջ ԵԱՏՄ երկրների համար:

4a1bbd8

Եթե կան այսպիսի քննարկումներ ՌԴ կառավարության հետ, ինչու՞ մեր կառավարությունը հայտարարություն չի անում, որ գոնե 1-7 տարեկան մեքենաները լինելու են ըստ ծավալի՝ մինչև 1800 խորանարդ սմ, 0,36 եվրո: 1800-3000 խ սմ 0.44 եվրո, 3000-ից ավելիի դեպքում՝ 0.8 եվրո: Այնպիսի տարիֆներ են, որ ավելի էժան են լինելու 2020 թվականից հետո, քան՝ հիմա»,- ասաց նա:

Տիգրան Հովհաննիսյանը նաև նշեց, որ կառավարությունում արձագանք չկա ԱՄՆ-ից մեքենաների աճուրդով օնլայն գնումը մոտակա ամիսներին արգելելու հետ կապված: