Նիկոլ Փաշինյանը լավ լուր է հայտնում

Նիկոլ Փաշինյանը լավ լուր է հայտնում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ բյուջետային հարցերին: Նա պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանից խնդրեց ներկայացնել 2021 թվականի բյուջեի եկամուտների հավաքագրման տվյալները՝ նախորդ տարիների հետ համեմատելով:

ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ 2021 թվականի առաջին 5 ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618.4 մլրդ դրամ, իսկ հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները՝ 68.6 մլրդ դրամ: Նրա խոսքով՝ նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն ե՛ւ 2020 ե՛ւ 2019 թվականի համեմատելի տվյալների համեմատ: 618.4 մլրդ հավաքագրված եկամուտները 47.2 մլրդ-ով ավելի են 2019 թվականի համադրելի տվյալներից եւ 34.8 մլրդ դրամով ավելի են 2020 թվականի համադրելի տվյալներից:

«Վերադարձված գումարների մասով նշեմ, որ 2021 թվականի ընթացքում վերադարձված 64.6 մլրդ դրամը մոտ 25 մլրդ դրամով ավելի է 2019 թվականի ընթացքում վերադարձված գումարներից եւ 15 մլրդ դրամի չափով ավելի է 2020-ի ընթացքում վերադարձված գումարներից»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահը: