Լավ լուր․կլինեն տնտեսվարողներ որոնք 5 տարով կազատվեն ոռոգման ջրի վարձավճարից․ Փաշինյան

Լավ լուր․կլինեն տնտեսվարողներ որոնք 5 տարով կազատվեն ոռոգման ջրի վարձավճարից․ Փաշինյան

Կոտայքի մարզպետարանում հերթական խորհրդակցությանն անդրադարձել ենք տարածքային համաչափ զարգացմանը, ժամանակակից գյուղատնտեսության ձեւավորմանը, այդ թվում՝ ինտենսիվ այգիների հիմնմանը, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման ուղղությամբ կառավարության նոր նախաձեռնությանը, սուբվենցիոն ծրագրերի խթանմանն ու մի շարք այլ հարցերի։

 

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքէջից:

«Ըստ էության Կոտայքի մարզում վարելահողերի միայն 37 տոկսն է մշակվում, հողերի մեծ մասը շարունակում է մնալ չմշակված և սա հիմնարար խնդիր է Հայաստանի Հանրապետության և Կոտայքի մարզի համար»,-հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փածինյանը:

 

Նա ասաց, որ նոր ծրագրեր են պետք ներդնել. «Առաջիկայնում ծրագիր կներդնենք, համաձայն որի՝ եթե տնտեսվարողն անցնում է կաթիլային ոռոգման, 5 տարի ժամկետով ազատվում է ոռոգման ջրի վարձավճարից»: