Նոր տուգանք, որն արդեն գործում է

Նոր տուգանք, որն արդեն գործում է

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացվել է նոր՝ 182.6 հոդվածով, որով սահմանվում են հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի աշխատանքին խոչընդոտելու համար նախատեսված տուգանքները։

Այն ուժի մեջ է մտել մարտի 18-ից։ Այսպիսով․

 

1. Իր լիազորությունների շրջանակում հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հանձնարարագրով կամ հարկային հսկողության հիմք համարվող այլ փաստաթղթով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի' հարկային հսկողություն իրականացվող տարածք կամ շինություն նրա մուտք գործելն արգելելը կամ հարկային հսկողության նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող հարկային հսկողության ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը' առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում' քաղաքացիների նկատմամբ' 100 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ'200 հազար դրամի չափով։

 

2. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո' մեկ տարվա ընթացքում' առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ' 200 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ' 500 հազար դրամի չափով։