Մասնագիտական և շահագրգիռ խմբերի հետ նախնական խորհրդակցությունից ելնելով՝ նախարարությունը ներկա փուլում առաջնահերթ է համարում Հայաստանի կինեմատոգրաֆիայի նոր
/նորոգ/ համակարգի և կանոնակարգի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի կառուցվածքի, կանոնադրության վերաբերյալ առաջարկությունների քննարկումը:
Շահագրգիռ անձանց, խմբերի, կազմակերպությունների հայտ-գրությունները և խնդիրն արծարծող առաջարկությունների փաթեթները նախարարությունն ակնկալում է ստանալ մինչև 2018 թվականի հունիսի 8-ը, ժամը 18:00-ն ներառյալ:
Եթե առաջարկության ներկայացումը տեխնիկական միջոցների կարիք ունի, անհրաժեշտ է ներկայացվող հայտ-գրություններում դա նշել և մանրամասնել: Անհրաժեշտության և հնարավորության դեպքում նախարարությունը կտրամադրի տեխնիկական միջոցներ:
«Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունների քննարկումները տեղի կունենան մոտ ապագայում: Նախարարությունն այդ մասին կհայտարարի:
Ներկայացված առաջարկությունների փաթեթների շուրջ քննարկումները կկայանան 2018 թվականի հունիսի 9-ին, ժամը 13:30-ին, ՀՀ կինեմատոգրաֆիստների միության շենքում, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում /Երևան, Վարդանանց 18/: Հեղինակները պարտավոր են փաթեթի մեկական՝ ֆիզիկական և թվային կրիչով օրինակներ ունենալ իրենց հետ:
Յուրաքանչյուր փաթեթի ներկայացմանն ու քննարկմանը կտրամադրվի 30 րոպե: Առաջարկությունների ներկայացման ձևաչափն ազատ է:
Քննարկումը լինելու է դռնբաց: Այդուամենայնիվ, ելնելով դահլիճի չափերից՝ նստատեղերն առաջնահերթորեն կտրամադրվեն փաթեթների հեղինակներին, կինոլորտի ներկայացուցիչներին:
Հայտերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։, հեռ.՝ 011529307:



