Գրականագետ, արձակագիր, Ազգային գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը հարստացրեց ուսանողների գիտելիքները'դասախոսություն կարդալով տարբեր ժամանակաշրջաններում ընթերցանության ձևերի, դրանց յուրահատկությունների մասին:
միջոցառմանը, որին ներկա էին դասախոսներ, ուսանողներ և գրականությամբ հետաքրքրված մարդիկ, տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին Հայաստանի ազգային գրադարանում: Գրադարանի փոքր ցուցասրահում ներկայացված էր ընթերցանության պատմությանը վերաբերող գրականություն:
«Խոսելու եմ ընթերցանության մասին, որպես արևմտաեվրոպական քաղաքակրթության մշակույթի: Պատմելու եմ, թե գալարագրերից հետո ինչ տվեց թերթերով գիրքը, ինչ սովորություններ առաջ բերեց: Օրինակ'թղթագալար կարդալիս մարդիկ ստիպված էին երկու ձեռքով այն պահել, իսկ թերթերով գիրք ընթերցելիս մի ձեռքն ազատվում էր և հնարավոր էր դառնում տեքստն արտագրել, ինչն էլ տեքստի հանդեպ քննադատական մոտեցում էր ձևավորում»,-պատմեց Սարիբեկյանը:
Նրա խոսքով'անտիկ ժամանակաշրջանում կային մարդիկ, որոնք թղթագալարի տեքստն ընթերցում էին մյուսների համար: Գրքի էջերը թերթելով' մարդն ինքն էր տեսնում այն, ինչն էլ կրկին նպաստում էր բովանդակության վերաբերյալ քննադատական մոտեցման ձևավորմանը:
Դասախոսությանը Սարիբեկյանը խոսեց նաև այն մասին, թե որ շրջանում են մարդիկ բարձրաձայն ընթերցել, որ շրջանում' ցածրաձայն, թե ինչ է տվել շշուկով ընթերցանությունը: Գրականագետը ներկայացրեց, թե որ ժամանակաշրջանում որտեղ են սիրել ընթերցել, ինչ սովորույթներ են ունեցել ընթերցանության հետ կապված, ովքեր են եղել ընթերցողները տարբեր ժամանակներում և այլն: Նա ընդգծեց, որ կանայք սկսել ել ընթերցանությամբ զբաղվել 19-րդ դարում:
Չմոռանալով անդրադառնալ գրադարաններին'Սարիբեկյանը ասաց, որ առաջին գրադարանները գիրք պահելու գործառույթ են իրականացրել, իսկ միջնադարում վերածվել են ընթերցանության վայրերի: «Անտիկ աշխարհում բաց տարածքներում են կարդացել, իսկ մեր ժամանակներում գիրքը գրադարաններից մուտք է գործել մեր տուն, մետրո և այլ հանրային վայրեր: Հիմա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս կարդալ ցանկացած վայրում, ու մարդը ստիպված չէ գրադարանն իր հետ ման տալ»,-ասաց գրադարանի տնօրենը:
Սարիբեկյանը կարևորեց էլեկտրոնային գրականության առկայությունը' շեշտելով, որ այն մարդուն հնարավորություն տվեց իրականացնել ունիվերսալ գրականություն ունենալու երազանքը:



