Լիլիթ Մակունցը զգուշացնում է

Լիլիթ Մակունցը զգուշացնում է

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունց. «Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված:

Օպերային թատրոնի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությունն եմ հրավիրում այս հանգամանքի վրա և պահանջում` խստագույնս հետևել օրենքին ու դուրս չգալ սահմանված լիազորությունների և գործառույթների շրջանակներից. հակառակ դեպքում կկիրառվեն վարչական խիստ միջոցներ:

Այս զգուշացումն ի գիտություն ընդունել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող բոլոր ՊՈԱԿ-ներին»: