Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն

Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն

Հայաստանի հավաքականի առաջին համար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող է ճանաչվել և դարձել Եվրոպայի կանանց չեմպիոն։

Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

 

Էլինա Դանիելյանն առաջնության երկու առաջատարներից մեկն էր։ Օգոստոսի 19–ին առաջնության 10-րդ տուրում Դանիելյանը սև խաղաքարերով հաղթել էր վրացի շախմատիստուհի Բելա Խոտենաշվիլիին: