Փոխնախարարը կարևոր լուր է հայտնում դպրոցների մասին

Փոխնախարարը կարևոր լուր է հայտնում դպրոցների մասին

Հայաստանում համավարակի թվերը, ցավոք սրտի, գնալով աճում են։ Դրական ցուցանիշների թիվը սկսում է բարձրանալ, որին զուգահեռ սկսեցին քննարկումներ նոր սահմանափակումների մասով։

 

Այս պահին ԿԳՄՍՆ-ն ունի՞ հստակ տեղեկություններ՝ այնուամենայնիվ, աշակերտները գնալո՞ւ են դպրոց, թե՞ ոչ․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․ «Իհարկե, համավարակի թվերի որոշակի աճ ունենք, և դա չի կարող չմտահոգել մեր հասարակության ցանկացած անդամի։ Բայց ես ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով, և մենք ունենք կարգավորումներ, որոնք վերաբերում են նրան, թե ինչ պայմաններում դպրոցը կարող է անցնել հեռավար ուսուցման։ Ըստ այդմ, կարծում եմ, որ ընտրված մոտեցումն ամենախելամիտն է, որը ոչ թե համակարգի համար ամբողջական որոշում է կայացնում, այլ իրավիճակային որոշումների հնարավորություն է տալիս։ Եթե կան դպրոցներ, որոնք ունեն դեպքերի որոշակի տոկոս, ապա այդ դպրոցները ժամանակավոր հեռավար կրթություն են իրականացնում՝ մինչև իրավիճակը փոխվի և նորից անցնում են առկա ուսուցման։ Կարծում եմ, որ սա այս պայմաններում ամենաօպտիմալ լուծումն է։ Մենք կառավարությունում ունեցել ենք քննարկումներ մեր գործընկերների հետ, և դպրոցների ամբողջությամբ հեռավար անցնելու որոշում չկա։ Շարունակում է գործել առողջապահության նախարարի այն հրամանը, որով կարգավորվում է դպրոցներում այս պայմաններում ուսուցման պրոցեսի կազմակերպումը։ Մենք հիմա կարիք ունենք ևս մեկ անգամ խստորեն հետևելու այն պարզ կանոններին, որ կան՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախակի ախտահանում»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։