Բուլղարիայում ծնված և այնտեղ ապրած հայազգի երգիչ Սերգեյ Վարդեվարյանի մասին հայ հանդիսատեսը գրեթե ոչինչ չի իմանում: Mediaroom.am-ի հետ զրույցում երիտասարդ, բայց տաղանդավոր և հեռանկարային երգիչն ասաց, որ ինքն առաջիկայում կներկայանա հայ հանդիսատեսին.
«Պատրաստվում եմ առաջիկայում համերգային որևէ ձևաչափով ներկայանալ իմ սիրելի Հայաստանի հանդիսատեսին: Ես քիչ եմ եղել Հայաստանում, բայց հասցրել եմ սիրահարվել իմ հայրենիքիս, և առաջինը որ մտքովս անցել է՝ ներկայանամ Հայաստանում ապրող հայ հանդիսատեսին: Դեռ պարզ չէ ինչ ձևաչափով, սակայն նպատականերիս և պլաններիս մեջ դա առաջնային է»:
Սերգեյ Վարդեվայանն իր համերգային խումբն ունի, հանդես են գալիս Բուլղարիայում՝ հիմնականում ռոք ժանրում:
«Ես 23 տարեկան եմ, հանդես եմ գալիս ոչ միայն ռոք ժանրում, այլ նաև ունեմ մետալիկ խումբ, կատարում ենք նաև «Սիսթեմ օֆ ը դաունի» քավըր տարբերակները: Ստեղծում ենք ծանր մետալիկ երգեր: Ստեղծագործական կյանքս եռուն է»,-մեզ հետ զրույցում պատմեց Սերգեյը:
Հայաստանում չճանաչված, բայց բուլղարացիների կողմից արդեն սիրելի դարձած մեր հայրենակիցն ավարտել է Բուլղարիայի ազգային կոնսերվատորիան՝ ջազ և փոփ բաժինները:
Սերգեյ Վարդեվարյանն ավելի հայտնի դարձավ «Բուլղարիայի ձայնը» հեռուստանախագծում: Սիրվեց բուլղցարացի հադիսատեսի կողմից:
Mediaroom լրատվականը ներկայացնում է Սերգեյ Վարդեվանյանի կատարմամբ մի քանի երգեր: Կարող եք դիտել և կիսվել կարծիքներով: Մեր կողմից հույս ենք հայտնում, որ հայ հանդիսատեսն առաջիկայում առիթ կունենա վայելելու Սերգեյի կատարումները Երևանում:



