Ամեն տեսակի երաժշտությունն ինձ ոգեշնչում է. Սերժ Թանկյանը դարձավ 47 տարեկան. լուսանկարներ

Ամեն տեսակի երաժշտությունն ինձ ոգեշնչում է. Սերժ Թանկյանը դարձավ 47 տարեկան. լուսանկարներ

Ամերիկահայ ռոք երգիչ, երգահան, հայտնի «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը օգոստոսի 21-ին տոնում է իր ծննդյան տարեդարձը: Թանկյանն այսօր դարձավ 47 տարեկան:

«Ամեն տեսակի երաժշտությունն ինձ ոգեշնչում է: Նպատակը և զգայական տարրերը՝ ահա թե ինչի վրա եմ ուշադրություն դարձնում և ոչ այնքան երաժշտության ժանրին»,- հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է երգիչը:

 

Աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստն ու մեծ հայրենասերը Հայոց ցեղասպանության ճանաչման համար մշտապես մեծ ջանքեր է ներդնում:

 

Այն փաստը, որ երգիչը մեծ հայրենասեր է, կասկած չի հարուցում: Հայաստանում նրան շատ են սիրում ու գնահատում:

 

«Ես էլ իմ հայրենակիցներին եմ շատ սիրում: Մեր ճանապարհը խրթին է, բայց արդարությամբ պիտի հաղթահարենք մեր բոլոր դժվարությունները»,-  նշել էր Թանկյանը:

 

Երգահան, երգիչ Սերժ Թանկյանը ծնվել է 1967թ. օգոստոսի 21-ին, Բեյրութում:

8 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Սովորել է Լոս Անջելեսի Ռոզ և Ալեքս Փիլիպոսի հայկական դպրոցում: Հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգի բնագավառում: 1994թ. հանդիպել է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշել է նոր ռոք խումբ ստեղծել: Հիմնել է սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է «Սերժիքլ սթրայք»: Հանդես է եկել անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով: Մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի ԱՄՆ-ը և Թուրքիան ճանաչեն և ընդունեն Հայոց Ցեղասպանությունը: Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ 2011թ. արժանացել է ՀՀ վարչապետի ոսկե մեդալին' Հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի համար: