Ամառային ժամանցային միջոցառումներ՝ դպրոցականների, ուսանողների և բուհերի համար

Ամառային ժամանցային միջոցառումներ՝ դպրոցականների, ուսանողների և բուհերի համար

«Գլոբուս» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնն անցկացնում է ամառային ժամանցային միջոցառումներ, որոնք նախատեսված են դպրոցականների, ուսանողների և բուհերի համար: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

 

Միջոցառումներն անվճար Օլիմպիական խաղեր են հետևյալ ուղղություններով'

Տարրական տրամաբանություն' 1-11 դասարան, 1-3 դասընթաց,
Գլուխկոտրուկներ' 1-11 դասարան, 1-3 դասընթաց,

Հեքիաթների գիտակներ' 1-4 դասարան:


Օլիմպիադայի նպատակն է' ընդլայնել մասնակիցների մտահորիզոնը, խթանել նրանց ճանաչողական ակտիվությունը, համախմբել երեխաներին և նրանց ծնողներին:


Միջոցառումները տեղի կունենում առցանց ձևաչափով' «Գլոբուս» կրթական հարթակի միջոցով: Միջոցառմանը կարող են մասնակիցներ ներգրավել ինչպես երեխայի ծնողները, այնպես էլ ուսուցիչները:

 

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Գլոբուս» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի հետ։
Հեռ'✆ +7-903-311-08-28, էլ.փոստ' Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։.