Արտակարգ դեպք Երևանում

Արտակարգ դեպք Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:15-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցի 12 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:

 

Նշված կենտրոնից ահազանգը փոխանցվել է ոստիկանության տարածքային բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված հասցեի մոտ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 48-ամյա Վ. Ճանճիկյանը բռունցքներով հարվածներ է հասցրել Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 56-ամյա Կարեն Կրետյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ապա դանակով ծակել բազուկը: Տարածքային ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ –հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է Վ. Ճանճիկյանը, ով բացատրական աշխատանքների արդյունքւմ ներկայացել է տարածքային ոստիկանություն, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: