Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից 7 տուժածներից 2-ը երեխաներ են. նրանք ստացել են առաջին բուժօգնություն

Երևանում տեղի ունեցած խոշոր վթարից 7 տուժածներից 2-ը երեխաներ են. նրանք ստացել են առաջին բուժօգնություն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ խոսնակ Գեւորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 15-ին Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Իրար են բախվել Mercedes, BMW, Infiniti և Opel Astra ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 հոգու, այդ թվում՝ երեխաների, տեղում առաջին օգնություն է ցուցաբերվել, որից հետո տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

❗Երեխաներից երկուսը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրանցից մեկը 7 տարեկան է, մյուսը՝ 16։ Երեխաները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և գնացել տուն»: