Սարսափելի դեպք. զինծառայող է կախվել

Սարսափելի դեպք. զինծառայող է կախվել

Այսօր սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Sputnik Արմենիայի տեղեկություններով' գյուղերից մեկում եղբայրը գտել է 21-ամյա եղբոր դին՝ անասնագոմում առաստաղից պարանով կախված:

 

 Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03 և կատարվածի մասին տեղեկացրել իրավապահներին:

 

Այս պահին երիտասարդի ինքնասպանության հետ կապված որևէ հստակ վարկած չկա:

Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները:

 

Աղբյուրի տեղեկություններով՝ երիտասարդը որպես պայմանագրային զինծառայող ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասերից մեկում: