Այսօր կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով' խուլիգանական արարքը կատարվել է Խոր վիրապ եկեղեցական համալիրի տարածքում, որտեղ նաև զբոսաշրջիկներ են եղել։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ եկեղեցում մկրտության արարողություն է կատարվել, որից հետո մասնակիցներից մեկը արդեն դրսում ատրճանակով կրակոցներ է արձակել օդ։
Տարածքում ոստիկաններ են եղել, որոնք անմիջապես վրա են հասել ու վնասազերծել ատրճանակով երիտասարդին։
Այլ մանրամասներ մեզ այս պահին հայտնի չեն։ Իրավապահները պարզում են կատարվածի հանգամանքները։