1,5 տարեկան տղան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում․մանրամասներ

1,5 տարեկան տղան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում․մանրամասներ

Aravot.am-ը գրում է․

 

 

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ ուշ երեկոյան՝ ժ.22.00-ի սահմաններում, ծնողների ուղեկցությամբ Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունք են տեղափոխել Գյումրու  Անի թաղամասի 1,5 տարեկան բնակիչ Է․Ս․ին՝ «ըմպանի, շրթունքների քիմիական այրվածք» ախտորոշմամբ։

 

 

Ծնողները հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հայտնել են, որ փոքրիկը այրվածքը ստացել է իրենց բնակարանի սանհանգույցի պահարանում դրված «Կռոտ» տեսակի քիմիական մաքրող հեղուկը  պատահաբար խմելու հետևանքով։

 

 

Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։