«Mitsubishi Outlander»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին․ կան վիրшվորներ

«Mitsubishi Outlander»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերին․ կան վիրшվորներ

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Գասպարյանը իր վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառերին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

 

 

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։