Բախվել են «Մերսեդես»-ը, «Օպել»-ը և «Հոնդա»-ն․մանրամասներ

Բախվել են «Մերսեդես»-ը, «Օպել»-ը և «Հոնդա»-ն․մանրամասներ

Հունվարի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում բախվել են «Opel» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

 

Փրկարարները հոսանքազրկել են «Hyundai»-ը, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։