Ավտովթար․Բախվել են էլեկտրական «BYD»-ն ու «Mercedes»-ը.կան վիրավորներ

Ավտովթար․Բախվել են էլեկտրական «BYD»-ն ու «Mercedes»-ը.կան վիրավորներ

Հունվարի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Եղիշե Չարենցի փողոցում բախվել են  «BYD» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։