Հունվարի 6-ին՝ ժամը 09։00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 95 կմ հատվածում՝ Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում, Վրաստանի Հանրապետության քաղաքացի 43-ամյա Մհեր Մ․-ն իր վարած «Օպել Աստրա» մակնիշի վրացական համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 ուղևոր, որը անչափահաս է, տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: