Հունվարի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X6», «Ford» և մեկ այլ «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները՝ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։