Բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Տոյոտա կորոլա»-ն և «Օպել աստրա»-ն․ կա վիրավոր

Բախվել են «Դարոյնք» ՍՊԸ-ին պատկանող «Տոյոտա կորոլա»-ն և «Օպել աստրա»-ն․ կա վիրավոր

Դեկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Սևան քաղաքի «Գոմաձոր» թաղամասում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 36-ամյա Վաչե Վ․-ի վարած «Toyota Corolla» մակնիշի և 50-ամյա Սևադա Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

 

Աղբյուրի տեղեկություններով՝ «Toyota Corolla»-ն հաշվառված է «Դարոյնք» ՍՊԸ-ի հաշվեկշռում։