Խոշոր ավտովթար՝ Երևանում

Խոշոր ավտովթար՝ Երևանում

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գևորգ Մ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Արտաշատի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանոթյան Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:

 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
© https://shamshyan.com/hy/article/2024/12/20/1275251