Արտակարգ դեպք Հայաստանում. 28 ամյա աղջիկն ընկել է պատուհանից (լուսանկարներ)

Արտակարգ դեպք Հայաստանում. 28 ամյա աղջիկն ընկել է պատուհանից (լուսանկարներ)

Գյումրիի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի երրորդ հարկի պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

 

Վերջինս մարմնական բազմաթիվ վնասվածքներով, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

 

Բժիշկները  պայքարում են նրա կյանքի համար: Կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ ինքնասպանության փորձ, հանգամանքների ուսումնասիրությամբ կզբաղվեն իրավապահ մարմինները: Ոստիկանության քննչական բաժնի մասնագետները դեպքի վայրում կատարել են անհրաժեշտ գործողություններ:

 

Հարևանների խոսքով' 28-ամյա աղջիկն ապրում է հոր ու եղբոր ընտանիքի հետ, առողջական խնդիրներ ունի։