ԱրմենիաSputnik.am-ի տեղեկություններով՝ երեկ' նոյեմբերի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Արշալույս գյուղի դաշտերում 80-ամյա տղամարդը գտել է որդու դին։ Թոշակառու տղամարդն անմիջապես ահազանգել է շտապօգնություն։
Ժամանած շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են, որ տղամարդը մահացած է, ու տեղեկությունը հաղորդել են իրավապահներին, որոնք նույնպես այցելել են դեպքի վայր։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 55 տարեկան էր և ապրում էր Արշալույս գյուղում։
Իրավապահները պարզում են՝ տղամարդը հանկարծամահ է եղել, թե ոչ. հարցի պատասխանը կտան դատաբժշկական փորձաքննության արդյունքները։



