Նոյեմբերի 4-ին' ժամը 20:09-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ «Հարյուրի ձոր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հարություն Մ., ծնված 1978 թ.) և «ԳԱԶ-53» (վարորդ՝ Միրաբ Ղ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ, սակայն ճանապարհին մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: