Այսօր' ժամը 15.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: Ղարիբջանյան և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են հանդիպակաց ընթացող «ՎԱԶ 21.07» մակնիշի մարդատար ավտոմեքենան ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը:
Ուժեղ բախման հետևանքով մարդատար ավտոմեքենայի վարորդը՝ Արթիկ քաղաքի բնակիչ Ավագ Պետրոսյանը, ծնված 1964 թվականին, տեղում մահացել է, «ԿամԱԶ»-ի վարորդը չի տուժել:
Դեպքի վայրում գտնվող Արթիկի քաղաքացիները SHANTNEWS.am-ին հայտնել են, որ Ավագ Պետրոսյանը Արթիկ քաղաքի գազաֆիկացման և գազամատակարարման գրասենյակի ճարտարագետն էր:
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները: