17-ամյա տղան անզգուշաբար կրակել է իր ձեռքին

17-ամյա տղան անզգուշաբար կրակել է իր ձեռքին

Հոկտեմբերի 31-ին, ժամը 18-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում է ստացվել, որ ձեռքի վնասվածքով բուժօգնություն է ստացել Գեղասար գյուղի բնակիչ 17-ամյա մի պատանի:

 

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը տանը իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակով կրակելիս պատանին անզգուշաբար վնասել է իրեն:Նշանակվել են դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր: