Մարտաֆիլմ հիշեցնող արտակարգ դեպք Հայաստանում (լուսանկարներ)

Մարտաֆիլմ հիշեցնող արտակարգ դեպք Հայաստանում (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է.

 

Քիչ առաջ մարտաֆիլմ հիշեցնող արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ջերմուկ քաղաքի բնակիչ, 62-ամյա Գևորգ Բաղդասարյանը, ով փորձել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան 22 շենքի 3-րդ մուտքի դիմաց նռնակ պայթեցնել, նրան կարողացել է վնասազերծել այդ շենքի բնակիչ Արամ Բաբայանը:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Բաբայանն աշխատում է ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով օպերլիազոր: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակաար, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում այս պահին աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետի գլխավորությամբ: Դեպքի վայրում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Լավ ա, ոստիկանության ծառայողը, իր կյանքը վտանգելով, կարողացավ վնասազերծել Գ. Բաղդասարյանին և եթե նռնակը գործի դներ, ապա պայթյունն անխուսափելի էր»: Հավաքվածներն ասում էին նաև, որ Գ. Բաղդասարյանն ու Ա. Բաբայանը բարեկամներ են:  

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: