Հոկտեմբերի 29-ին, ժամը 08:15-ին 36 փրկարար մեկնել է Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր:
Մոտ 5 հա տարածքում առկա են ծխացող օջախներ. իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Հոկտեմբերի 28-ին, ժամը 11:59-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 հրշեջ-փրկարար և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 10 փրկարար մեկնել են Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին:
Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ:
Ժամը 18:35-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 աշխատակից:
***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 07:30-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 հրշեջ-փրկարար և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը մեկնել են Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր:
Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են:
***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:15-ին, անհրաժեշտությունից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն իրականացրել են տարածքի զննում. պարզվել է, որ 1 հա տարածքում առկա են ծխացող կոճղեր:
Ժամը 13:00-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 20:09-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենից «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում:
Դեպքի վայրում հրդեհաշիջում են իրականացնում անտառտնտեսության 10 աշխատակից և Փամբակ գյուղի բնակիչներ. հրշեջ-փրկարարների օգնության կարիք դեռևս չկա: Այրվում է մոտ 10 հա բուսածածկույթ:



