Կրակոցներ. հայ է զոհվել

Կրակոցներ. հայ է զոհվել

 

Ռոստովի շրջանում ռուսական ոստիկանությունը փնտրում է Օռլովսկի շրջանի Չեռնոզուբով ագարակում զանգվածային փոխհրաձգության չորս կամակատարներին և վեց մեքենա, որոնցով կարող էին թաքնվել Դակիշվիլիների ընտանիքի անդամները:

 

Rusarminfo-ն հայտնում է, որ հետախուզման մեջ է գտնվում ևս մեկ ՀՀ պետհամարանիշերով Hyundai Solaris մակնիշի մեքենա:

 

«Կա ևս մեկ մեքենա, որ հետախուզման մեջ է, դա կարմիր Hyundai Solaris է՝ Հայաստանի Հանրապետության պետհամարանիշներով: Կա հավանականություն, որ նրանք կարող էին սահմանակից որևէ երկրում թաքնվել կամ փախչել ավելի հեռու, ասենք՝ Վրաստան»,- ասել է իրավապահ համակարգում կայքի աղբյուրը:

Փոխհրաձգության ժամանակ սպանվածներից մեկը հայ է՝ Էդգար անունով: Կոլխոզի աշխատող հայը գնացել էր աջակցելու Դակիշվիլիների ընտանիքի իր ընկերներին, և նրան առաջինն են սպանել՝ կրակելով անմիջապես դեմքի ուղղությամբ: