Ողբերգական դեպք Երևանում

Ողբերգական դեպք Երևանում

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

 

Ժամը 11:50–ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Գևորգ Ղ.-ն իր վարած BMW մակնիշի 36 FV 890 համարանիշի ավտոմեքենայով Թոթովենցի փողոցի նրբանցքում՝ թիվ 135 դպրոցի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտն Ռուբեն Ղ.-ին,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:

 

Փրկարարները վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

 

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածի ամբողջական տվյալները: