Սասափելի դեպք Հայաստանում

Սասափելի դեպք Հայաստանում

Երեկ գիշեր սարսափելի դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով' Ջերմուկ քաղաքի շենքերից մեկի հետնամասում բնակիչները գտել են իրենց հարևանի կախված դին ու անմիջապես ահազանգել 1-03։

 

Բժիշկներն արձանագրել են, որ տղամարդը մահացած է, տեղեկությունը փոխանցել է ոստիկանություն։

 

Իրավապահները պարզում են, թե ինչն է եղել տղամարդու' այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը։ Այս պահին շրջանառվող որևէ հստակ վարկած չկա։

Ըստ որոշ լուրերի՝ ինքնասպանություն գործած տղամարդն այս ամիս դարձել էր 38 տարեկան, աշխատում էր ՀԷԿ-ում։