SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ հերթական հետապնդումն է տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Քրիստինե Պողոսյանի նկատմամբ:
Ք. Պողոսյանը, ով «Իմ քայլը» դաշինքից ընտրված պատգամավոր է, իր Mini cooper մակնիշի 018 HH 11 համարանիշի ավտոմեքենան կայանել է Դեմիրճյան փողոցում՝ Ազգային ժողովի շենքի հարևանութամբ, թույլատրելի հատվածում և որոշ ժամանակ անց դուրս գալով ԱԺ-ից, իր ավտոմեքենան հայտնաբերել է ծալապակասի կամ ծալապակասների կողմից վնասված: Թուլամորթը կամ թուլամորթները վնասել են պատգամավորի ավտոմեքենայի ապակիները ու իրենց սև գործն ավարտելով՝ հեռացել են:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատվ խումբը՝ բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ պատգամավորի ավտոմեքենան նման վիճակի են հասցնում, իսկ պատգամավորը աչքի է ընկում իր սկզբունքայնությամբ, ակտիվ գործունեությամբ և SHAMSHYAN.com-ը բազմաթիվ անգամներ ականատես է եղել, թե ինչեպս է պատգամավորը օգնության հասնում խնդիրներ ունեցող քաղաքացիներին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի