Ողբերգական ավտովթար Հայաստանում.վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները.

Ողբերգական ավտովթար Հայաստանում.վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները.

Այսօր՝ հունվարի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

 

Ժամը 15:30-ի սահմաններում, 57-ամյա Մամիկոն Մարտիրոսյանը՝ իր վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով, դեռևս չպարզված հանգամանքներում, Քաջարանի վարչական տարածքի Գիրաթաղ կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 50 մետր գլորվելով, հայտնվել ձորակում:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մ. Մարտիրոսյանը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Քաջարանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը:

 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:

 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:

 

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Քաջարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: