Ողբերգական դեպք Հայաստանում. կինը մահացավ սարսափելի մահով

Ողբերգական դեպք Հայաստանում. կինը մահացավ սարսափելի մահով

Երեկ՝ հունվարի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 18։50-ի սահմաններում Արաքս գյուղի բնակիչ 24-ամյա Հակոբ Գրիգորյանը, իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով, նույն գյուղի Ս․ Գրիգորյան փողոցի թիվ 11 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 90-ամյա Ժենյա Պետրոսյանին։

Vարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս տեղում մահացել է։, այս  մասին հայտնում է  Shamshyan.com-ը

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը։

Քննիչի հանձնարարականով մեքենան տեղափոխվել է Ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։