Երեկ' հոկտեմբերի 9–ին, սարսափելի դեպք է տեղի ունեցել Վանաձորում։ Չգործող «Հայաստան» առողջարանային համալիրի կիսաքանդ շինությունների մոտով անցնողներից մեկը տեսել է, որ պատից տղամարդու դի է կախված։
Նա այդ մասին անմիջապես տեղեկացրել է իրավապահներին։
Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների՝ ինքնասպանություն գործած տղամարդն ապրում էր Վանաձորում և 48 տարեկան էր։
Այս պահին ինքնասպանություն գործելու պատճառների վերաբերյալ որևէ հստակ վարկած չի շրջանառվում։
Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։