Աղբյուրի տեղեկություններով՝ քիչ առաջ սարսափելի վթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Նորապատ գյուղի փողոցներից մեկում իրար են բախվել «Նիսան» մակնիշի մարդատար ավտոմեքենան և խորհրդային արտադրության «ԻԺ» մոդելի մոտոցիկլետը։
Sputnik Արմենիայի տեղեկություններով' մոտոցիկլետի 57-ամյա վարորդը տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, սակայն նա արդեն մահացած է եղել։ Նա ապրում էր Նորապատ գյուղում։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ մարդատարի վարորդը նույնպես Նորապատից է։ Նա չի լքել դեպքի վայրը, նույնիսկ օգնել է տուժածին հիվանդանոց հասցնել:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները։