Արտակարգ դեպք Այնթափում

Արտակարգ դեպք Այնթափում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Այնթափ գյուղի բնակիչ՝ տեղի թիվ 2 դպրոցի աշակերտ, 15-ամյա Դ. Գ-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում նշված դպրոցի 2-րդ հարկի միջանցքում Դ. Մ-ի և նրա հասակակից Ա. Հ-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Ա. Հ-ն ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել Դ. Գ-ի կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով վնասվածքներ։ 

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: