Երեկ գիշեր սարսափելի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող փողոցներից մեկում ծառից մի տղամարդ է կախվել։
Շենքի դիմացի ծառից կախված դին տեսել են բնակիչները և տեղեկացրել ոստիկաններին։
Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ տղամարդը մոտ 40 տարեկան էր և տարածքի բնակիչ չի եղել, նույնիսկ մայրաքաղաքում չի ապրել, այլ մարզերից մեկում։
Իրավապահները պարզում են' ինչն է եղել այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները։
Աղբյուրը՝ armeniasputnik.am