Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի կամրջի մոտ տղամարդու դի կա։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետի տեղակալ Թադևոսյանն ու ավագ քննիչ Մանասերյանը։ Ոստիկաններն ու քննիչները կամրջի մոտ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 64-ամյա Սլավիկ Մ-ի դին։ Տեղում դատաբժիկը, զննելով, հայտնեց, որ արտաքիյն զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: