Փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մայրն ու որդին վրաերթի են ենթարկվել

Փողոցը չթույլատրելի հատվածով անցնող մայրն ու որդին վրաերթի են ենթարկվել

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում Opel մակնիշի 32 ԼՕ 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշյան 1 փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, այնուհետև օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժշիկները նրանց տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են, և նրանց, մինչ շտապօգության բժիշկների ժամանումը, տեղում թե հոգեբանական և թե բժշկական օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, ովքեր բնակվում են վրաերթի վայրի հարևանությամբ։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում