Արտակարգ դեպք Երևանում. պաշտոնիայի մեքենա են հրկիզել

Արտակարգ դեպք Երևանում. պաշտոնիայի մեքենա են հրկիզել

Shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված դրդապատճառներով և հանգամանքներով, դիտավորութամբ հրկիզել են Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան 22Բ շենքի բակում կայանված Հայկ Ե-ին պատկանող Volkswagen Golf մակնիշի 34 ZC 503 համարանիշի ավտոմեքենան, ինչպես նաև նշված շենքից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող Մարգարյան 8 շենքի բակում կայանված Մհեր Ե-ի կողմից վարած Hyundai Sonata մակնիշի 77 NՍ 772 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ավտոմեքենաներում բռնկված հրդեհը։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է նաև վնասի չափը։ 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: