Արտակարգ դեպք Զովունիում. 37–ամյա տղամարդ է մահացել

Արտակարգ դեպք Զովունիում. 37–ամյա տղամարդ է մահացել

«Արմենիա» բժշկական կենտրոնում երեկ 37–ամյա տղամարդ է մահացել։

 

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ երեկ' սեպտեմբերի 30–ին, Կոտայքի մարզի գյուղերից մեկից Արմենիա բժշկական կենտրոն է տեղափոխվել 37-ամյա մի տղամարդ։ Բժիշկները ախտորոշել են պոլիտրավմա։ Հիվանդանոց տեղափոխվելուց որոշ ժամանակ անց տղամարդը մահացել է

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ նա աշխատում է Զովունի գյուղում գտնվող փայտամշակման արտադրամասերից մեկում։ Աշխատանքի ընթացքում ինչ-ինչ պատճառներով տախտակները թափվել են տղամարդու վրա, և նա մարմնական վնասվածքներ է ստացել։ Մյուս աշխատակիցներն օգնության են հասել ու տղամարդուն տեղափոխել հիվանդանոց։

 

Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։