Էրդողանը հայտարարել է, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին

Էրդողանը հայտարարել է, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին:

 

«Հայաստանը կրկին խախտեց հրադադարի ռեժիմը: Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից բաղկացած ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանին զենքով համապարփակ աջակցություն է ցուցաբերում: Նրանք Հայաստանի կողքին են», – Շերնակ նահանգում հայտարարել է Էրդողանը:

 

Ավելի վաղ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հրադադարի ռեժիմը խախտել է Ադրբեջանը։

 

 

Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։