Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՃՈ աշխատակիցներին. մանրամասներ

Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՃՈ աշխատակիցներին. մանրամասներ

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կենտրոն վարչական շրջանում: Կասկադում մի խումբ երիտասարդները ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:

 

Ականատեսների խոսքով, ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են մեկ մեքենայի եւ տուգանել են նրան ըստ էության երթեւեկության կանոնները խախտելու համար: Ավելի ուշ տուգանված վարորդի ընկերները հաշվեհարդար են տեսել ՃՈ աշխատակիցների նկատմամբ եւ գալով Կասկադի հարակից տարածք, ծեծի են ենթարկել նրանց:

 

Շրջանառվող տեղեկատվությունը պարզելու նպատակով AraratNews.am-ը կապ է հաստատել Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության հետ:

 

«Խուլիգանության դեպք է արձանագրվել. հարուցվել է քրեական գործ»,-մեզ հետ զրույցում նշեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Միևնույն ժամանակ  AraratNews.am-ի թղթակցին հաղորդեցին, որ դեպքի մասին ահազանգը ստացել են երեկ՝ 23:20-ին: